Արարատյան դաշտավայրում ջրային կառավարման 2700-ամյա համակարգ է հայտնաբերվել

Վարշավայի համալսարանի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ միջազգային հետազոտական խումբն Արարատյան դաշտավայրում հայտնաբերել է ջրային կառավարման համակարգ՝ ավելի քան 1000 կմ երկարությամբ կառույցներով․ գրում է labrujulaverde.com-ը։

Հայտնաբերված կառույցների թվում են ավելի քան 134 կմ երկարությամբ ջրանցքներ, որոնք հնարավոր է՝ պատկանել են 2700 տարի առաջ Ուրարտուի թագավորությունում կառուցված ոռոգման համակարգի։

Արբանյակային լուսանկարները բացահայտում են այն, ինչն անտեսանելի է գետնի վրա․ այնտեղ, որտեղ այսօր երևում են միայն դաշտեր և ճանապարհներ, Սառը պատերազմի ժամանակաշրջանի լրտեսական արբանյակային լուսանկարներն ու ժամանակակից դիտարկման համակարգերը բացահայտել են հնագույն ջրանցքների, պատվարների և չորացած ջրուղիների ընդարձակ ցանց, որը հնագույն ժամանակներում ջուր էր մատակարարում Արգիշտիխինիլիի ամրոցին։

Հայտնաբերված կառույցների թվում են ինչպես ժամանակակից ջրանցքներ, այնպես էլ հին գետահուներ, հնագույն պատվարներ և վաղուց լքված կամ հողի տակ անցած ջրուղիներ։

Antiquity ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները չեն պնդում, որ հայտնաբերված բոլոր ջրանցքները պատկանում են ուրարտական ժամանակաշրջանին։ Դրանցից որոշները, հավանաբար, կառուցվել կամ վերափոխվել են դարեր անց։ Այս կառույցների թվագրումն ավելի ճշգրիտ որոշելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հնագիտական ուսումնասիրություններ և հարակից բնակավայրերի ավելի մանրամասն հետազոտություններ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արարատյան դաշտավայրն ինքնաբերաբար չի բերրի դարձել, այլ այն պատճառով, որ տեղի զագացած քաղաքակրթությունն այն նպատակադրված դարձրել է բերրի տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *