Գերմանիայի հավաքականը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպաս


Սպորտ


Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ վերջին տնային ստուգողական խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպաս։

​Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Դենիս Ունդավը, որը դարձավ դուբլի հեղինակ (34, 57): Եվս մեկական անգամ ֆինների դարպասը գրավեցին Ֆլորիան Վիրցը (48) և Ջամալ Մուսիալան (63):

​«Բունդեսթիմը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի հավաքականի հետ։

Գերմանիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կյուրասաոն, Էկվադորը և Կոտ դ’Իվուարը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *