ՀՀ-ում ՌԴ դեսպանը Մոսկվայում է՝ խորհրդակցությունների համար․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ТАСС-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայում գտնվում է Մոսկվայում՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Կոպիրկինը նախկինում կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», – նշել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *