Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ արած գրառման մեջ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հանրաքվեի վերաբերյալ նրա գործողությունները համեմատել է խորհրդային քաղաքական գործիչ Լև Տրոցկու որոշումների հետ․ գրում է ria.ru-ն։
«Ընկեր Նիկոլը գնացել է ընկեր Տրոցկու վտանգավոր ճանապարհով։ Արձագանքելով հանրաքվեի կոչին, թե ո՞ր ինտեգրացիոն միավորմանը պետք է միանա Հայաստանը (ԵԱՏՄ-ին, թե ԵՄ-ին), նա հիշատակել է Լև Դավիդովիչի լեգենդար բանաձևը. «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, այլ լուծարե՛լ բանակը»», – գրել է Մեդվեդևը Max ալիքում։
Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը հիշեցրել է, որ այս բանաձևը հանգեցրել է նրան, որ երկիրը ստիպված է եղել կնքել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը 1918 թվականին, բայց «ավելի վատ պայմաններով»։
«Եվ Տրոցկու ոլորապտույտ ճանապարհն ավարտվեց նրա համար բավականին ողբերգականորեն», – նշել է նա։
«Շնորհավոր ծնունդդ, Նիկոլ Վովաևիչ», – գրել է նա։