Ճանաչված ու սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, որտեղ հաճախ է ընտանեկան ու անձնական ջերմ լուսանկարներով կիսվում իր հետևորդների հետ:
Այս անգամ Էլենն իր ինստագրամյան էջում հերթական հարցուպատասխանն է կազմակերպել՝ առավել անկեղծ ու բաց շփվելով երկրպագուների հետ:
Հետևորդներին ամենաշատը հետաքրքրել է երիտասարդ գեղեցկուհու անձնական կյանքն ու ներկայիս հոգեվիճակը: Օգտատերերից մեկի ուղղած «Երջանի՞կ եք» հարցին ի պատասխան՝ Էլենը հրապարակել է սիրելիի հետ համատեղ լուսանկար և տվել հստակ պատասխան.
«Ամենաերջանիկն եմ հիմա) Երջանկությունը միայն կողակցից չի կախված իհարկե, բայց Նա ամեն ինչ անում ա ինձ ավելի երջանկացնելու համար))»,— սիրառատ գրառմամբ անկեղծացել է երգչի դուստրը:
Էլենի այս խոստովանությունը միանգամից գրավել է համացանցի ուշադրությունը:
Հետևորդները շտապել են հիանալ սիրահարված զույգի ներդաշնակությամբ՝ նրանց մաղթելով անսահման սեր և հարատև երջանկություն: