Վահան Բերակչյանը՝ Ալաշկերտ ՖԱ գործադիր տնօրեն

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Վահան Բերակչյանը։

2018-2026 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ակումբների արտոնագրման բաժնի պետի պաշտոնը՝ ներգրավված լինելով հայկական ֆուտբոլի զարգացման, ակումբային կառավարման և միջազգային չափանիշների ներդրման գործընթացներում։

2023 թվականից հանդիսանում է ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ ներկայացնելով ՈւԵՖԱ-ն եվրոպական ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերում։

Ակումբը բարի գալուստ և հաջողություն է մաղթում պարոն Բերակչյանին»,- ասված է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու իրավունք ստացավ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի գալիք մրցաշրջանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *