Ադրբեջանն ու Թուրքիան գազի մատակարարման 15-ամյա համաձայնագիր են ստորագրել

Թուրքական պետական BOTAŞ նավթագազային ընկերությունը, Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, ֆրանսիական TotalEnergies-ը և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) գազի մատակարարման 15-ամյա համաձայնագիր են ստորագրել։

Ըստ պայմանագրի՝ սկսած 2029 թվականից, «Աբշերոն» հանքավայրում արդյունահանման նոր ներդրումների հաշվին Թուրքիա կմատակարարվի ընդհանուր առմամբ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

Այս գործարքն աջակցում է տարածաշրջանային էներգետիկ հաբ դառնալու Թուրքիայի ձգտմանը և, ինչպես ակնկալվում է, կամրապնդի երկրի, ընդհանուր տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, հայտնել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *