Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց․ փաստաբան

Դատարանը վերացրել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը՝ այն փոխարինելով վարչական հսկողությամբ․ այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Պաշտպանը նշել է, որ դատարանն արգելել է Սաղաթելյանին հրապարակային հայտարարություններով հանդես գալ։

Հիշեցնենք՝ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց 2025 թվականի նոյեմբերի 14-ին․ նրան մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *