Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնել են դադարեցնել կրակը և հետ շրջել զորքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնելու մասին, ինչպես նաև հայտնել է տարածաշրջան ուղղվող ռազմական ստորաբաժանումների երթուղու փոփոխության մասին։

«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և Բեյրութ ոչ մի զորք չի ուղարկվի, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, հետ են շրջվել: Նույն կերպ, բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով, ես շատ լավ զրույց ունեցա «Հըզբոլլահի» հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեն. այսինքն՝ Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, իսկ նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *