ՌԴ-ն ձգտում է վնասել ՀՀ-ի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա․ ԵՄ

Եվրամիությունը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ազդելու փորձի մեջ:

«Ժամանակն, ակնհայտորեն, պատահական չէ: Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը։

Նրա խոսքով՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր, իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին և գործընկերներին:

«Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», – նշել է Հիփերը:

Նա հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *