Այսօր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լարտվամիջոցին մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։