«Ես չլինեի, բանտում կլինեիր»,- Թրամփը կատաղած գոռացել է Նեթանյահուի վրա


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Բենիամին Նեթանյահուին անվանել է խելագար և նրան մեղադրել երախտամոռության մեջ՝ Լիբանանին հասցված հարվածների պատճառով։ Այդ մասին Axios-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյա և զրույցին ծանոթ մեկ աղբյուր։

«Եթե ես չլինեի, դու հիմա բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո կաշին։ Հիմա բոլորն ատում են քեզ»,- Axios-ի փոխանցմամբ՝ ասել է Դոնալդ Թրամփը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Թրամփը կատաղած բղավում էր. «Գորղի տարած, ի՞նչ ես անում»։

Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ Բենիամին Նեթանյահուի գործողությունները կարող են տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունները։

Հեռախոսազրույցից հետո Թրամփը Truth Social-ում գրել է, որ բանակցությունները շարունակվում են։ Axios-ի տվյալներով՝ զրույցից հետո Իսրայելը հրաժարվել է Բեյրութն ռմբակոծելու ծրագրերից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *