Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ ինչ է հայտնի

Ռուսական բանակն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, թևավոր և բալիստիկ հրթիռներ։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են գրանցվել Կիևում և հարակից շրջանում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում և Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիեում։

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն` բարձր ճշգրտության հեռահար զենքեր են կիրառվել Կիևում, Զապորոժիեում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում գտնվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների, ինչպես նաև Պոլտավայի, Խմելնիցկիի և Սումիի մարզերի վառելիքաէներգետիկ օբյեկտների և ռազմական օդանավակայանների ուղղությամբ։ Նախանշված բոլոր թիրախները խոցվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *