Ինչ խուզարկություններ են եղել – Հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի նախընտրական գործունեությանը և իրավապահ մարմինների գործողություններին։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի մի շարք նախընտրական շտաբներում, այդ թվում՝ Աշտարակում, ինչպես նաև Աշոտ Սիմոնյանի բնակարանում։

Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունները նման քայլերով փորձում են խոչընդոտել ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխատանքը և սահմանափակել նրանց նախընտրական գործունեությունը։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, այդ գործողությունների նպատակն է ազդեցություն գործադրել դաշինքի աջակիցների, համակիրների և ընտրողների վրա։

Պատգամավորը վստահեցրել է, որ նման մեթոդներով հնարավոր չի լինելու խաթարել իրենց գործունեությունը և հասնել ցանկալի արդյունքի։

Նա նաև կոչ է արել միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացներին և դրանց վերաբերյալ համապատասխան գնահատականներ հնչեցնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *