
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն պատերազմը կշարունակվի, եթե Կիևը հրաժարվի լուրջ բանակցություններից։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը համակարգված կերպով թիրախավորում է Ուկրաինայում «բացառապես ռազմական ենթակառուցվածքները»։ Նա նաև ընդգծել է, որ եթե Կիևը դիտավորյալ դիմում է երեխաների դեմ ահաբեկչական հարձակումների, դա նշանակում է «հակամարտության բոլորովին այլ մոդել»։
Պեսկովը նաև հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել հենց այսօր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել «ռուսական շրջանները»։
Ավելին, Կրեմլի խոսնակը նշել է, որ խաղաղության գործընթացում առկա դադարից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին իր թիմին հանձնարարել է հնարավորինս արագ ավարտել պատերազմը՝ մինչև այս ձմեռ։