Սպանել է 6 հոգու, ապա ինքնասպան եղել․ սարսափելի միջադեպ՝ ԱՄՆ-ում

Այովա նահանգի Մասկատին քաղաքում զինված հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը։

Հետաքննիչների տվյալներով՝ կասկածյալ Ռայան Ուիլիս Մաքֆարլանդը նախ օրենց բնակարանում կրակել և սպանել է չորս մարդու՝ նախքան Միսիսիպի գետի երկայնքով արահետ գնալը։

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է ևս երկու զոհերի մարմիններ՝ մեկը՝ տանը, մյուսը՝ մոտակա գրասենյակում։

Մասկատինի ոստիկանական բաժանմունքում ենթադրել են, որ հարձակումը տեղի են ունեցել կենցաղային վեճի պատճառով։ Ենթադրվում է, որ բոլոր զոհերը կասկածյալի ազգականներն են։

Հետաքննությունը շարունակվում է։ Կասկածյալը ինքնասպան է եղել գետի ափին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *