Լիբանանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին


Հարեվաններ


Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *