Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և մատակարարման մասին

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կնքել են «Կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման ու վերամշակման ժամանակ մատակարարումների ապահովում» անվանմամբ շրջանակային համաձայնագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, ամերիկյան կողմից՝ տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քալեբ Օրը։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում, որն իր աշխատանքներն սկսել է հունիսի 1-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *