
Ծնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 10-րդ թոռը՝ Սյումեյե եւ Սելջուկ Բայրաքթարի երրորդ երեխան, որն աղջիկ է։ Այս մասին հայտնում են թուրքական լրավամիջոցները։ Համաձայն հաղորդման, ներկայումս Էրդողանն արդեն տասը թոռ ունի։ Սյումեյեն եւ Սելջուկն ամուսնացել էին 2016 թվականին։ Էրդողանի մյուս դուստրը՝ Էսրա Ալբայրաքն ու ամուսինը՝ Բերաթ Ալբայրաքը ունեն չորս երեխա, որդին՝ Բիլալ Էրդողանն ու հարսը՝ Ռեյան Էրդողանը՝ երեք երեխա։