Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցած Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ։

Հաղորդվում է, որ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *