ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄԷ-ում մի շարք ռազմաբազաների և Դուբայի օդանավակայանի ռազմական հատվածի վրա հարձակման մասին

Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Միացյալ Արաբական Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող մի քանի ռազմական ավիաբազաների և Դուբայի օդանավակայանի ռազմական հատվածին։ Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Այս պահին հստակեցված և հաստատված թիրախների թվում են Ալ-Դաֆրա, Ալ-Սաֆրան և Ալ-Մանհադ բազաները, ինչպես նաև Դուբայի միջազգային օդանավակայանի ռազմական հատվածը»,- ասվում է ԻՀՊԿ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *