Ուկրաինան գրոհել է նաև Մոսկվայի ուղղությամբ․ ի՞նչ է կատարվում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կեսգիշերից հետո սոցիալական ցանցերում հայտնել է, որ ռուսական ՀՕՊ-ը խոցել է տասներկու անօդաչու թռչող սարք, որոնք ենթադրաբար Մոսկվա էին ուղևորվում։

Սոբյանինը որևէ հետևանքի մասին չի հայտնել։

Վերջին երկու ժամվա ընթացքում ռուսական մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ ՀՕՊ-ը կրակ է բացել անօդաչու թռչող սարքերի վրա, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Մոսկվայի մարզի մի քանի վայրերում։

Ավելին, նրանց տվյալներով, ուկրաինական ԱԹՍ-ներ են նկատվել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում, Ուկրաինային սահմանակից մարզերում, ինչպես նաև Սմոլենսկի, Կալուգայի և Սարատովի մարզերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *