
Քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը բարձրացրել է ռազմագերիների վերադարձի հարցը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և ընդգծելով խնդրի հրատապությունը։
Քաղաքացին նշել է, որ եթե գերիների հարցը լուծվի, դա հասարակության շրջանում կարող է նաև բարձրացնել իշխանության նկատմամբ վստահությունը։ Նա որպես օրինակ հիշատակել է իր ծանոթի՝ Դավիթ Մանուկյանի դեպքը՝ նշելով, որ նա եղել է ջոկատի հրամանատար և գերեվարվել է պատերազմի ընթացքում։
Քաղաքացին նաև անդրադարձել է հանրային ընկալումներին՝ ընդգծելով, որ խաղաղության մասին հայտարարությունների պայմաններում հասարակության մի հատվածի մոտ հարցեր են առաջանում գերիների վերադարձի վերաբերյալ։
Փաշինյանը, հարցադրման ողջ ընթացքում, նշենք, ուտում էր: