ԱՄՆ-ն պետք է գործնական քայլերով կատարի լրատվամիջոցների վերաբերյալ Չինաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովի չինացի լրագրողների՝ երկրում աշխատելու օրինական իրավունքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Նրա խոսքով՝ Չինաստանը լիովին կատարում է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները և համապատասխան հարցերի շուրջ կապ է պահպանում ԱՄՆ-ի հետ։ Մինչդեռ Վաշինգտոնը «լրջորեն սահմանափակում է» չինական լրատվամիջոցների բնականոն գործունեությունը։
Մաո Նինը նշել է, որ ամերիկյան կողմը շարունակ խոսում է մամուլի ազատության մասին։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է գործնականում ապահովի ԱՄՆ-ում չինացի լրագրողների բնականոն աշխատանքային ու կենցաղային պայմանները։