
«Հունիսի 1-ին ՌԴ նախագահը զանգահարել էր՝ իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզ է, բացի շնորհավորանքներից, նաև գործնական խոսակցություններ ունեցանք»,- Մարտունիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո նորից կմեկնեմ, հանդիպում կունենամ ու ընթացիկ բոլոր հարցերը կլուծենք»։