Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։