
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծառուկյանը դատարանից պահանջում է՝ պարտադրել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած՝ «շպիոն», «լրտես» «գործակալ», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» զրպարտչական տվյալները, որոնք, ըստ հայցվորի կողմի, զրպարտություն է եւ բարի համբավի արատավորում։ ԲՀԿ առաջնորդը Փաշինյանից պահանջում է նաեւ 3 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։