Փարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել


Հարեվաններ


Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել, որպեսզի ոստիկանությունը կարողանա ճնշել ցույցերի ընթացքում տեղի ունեցող անկարգությունները և թալանը։ Վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն չի բացառել արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը, հաղորդում է France 24-ը։ Լեկոռնյուն նաև հայտարարել է, որ մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամի հայտարարման շնորհիվ հնարավոր է եղել գիշերն անդորր ապահովել։

Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամը գործում է տեղական ժամանակով 23։00-6։00-ն, Լիոնում և Նիցցայում՝ 21։00-6։00-ն։

Հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում թալանվել են հազարավոր խանութներ։ Այս միջադեպերից հետո առցանց հարթակներում սկսել են վաճառվել ակնհայտորեն գողացված ապրանքներ, նշում է հրատարակությունը։ Ֆրանսիայի կառավարությունը խոշոր առցանց վաճառողներին կոչ է արել զերծ մնալ գողացված ապրանքների վաճառքից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *