
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպում ունենալ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հետ։
«Մենք, հավանաբար, մի օր կհանդիպենք՝ կախված նրանից, թե ինչպես հանգամանքները կդասավորվեն»,- ասել է նա՝ New York Post-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ-ն «լավ լեզու է գտնում» Իրանի նոր առաջնորդի հետ։ Թրամփի խոսքով՝ Խամենեին «անշուշտ ներգրավված է» զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։