Մեքսիկայի ոստիկանությունը դեպի ԱՄՆ տանող մի հսկայական թունել է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։
Ստորգետնյա անցուղին հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Նուևա Տիխուանա շրջանում՝ դաշնային իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության ժամանակ։ Ավելի քան վեց մետր խորության վրա գտնվող թունելի երկարությունը կազմում է շուրջ 265 մետր։ Կառույցը նախատեսված է եղել ապօրինի կերպով Միացյալ Նահանգների տարածք ներթափանցելու համար։
Խուզարկության ընթացքում ոստիկանները բռնագրավել են զինամթերք, բջջային հեռախոսներ, բանկային քարտեր, թվային տեսաձայնագրիչ և տասնյակ դոզաներով մեթամֆետամին տեսակի թմրանյութ։