Հայաստանը պետք է փրկեն իր քաղաքացիները, որոնք ընտրությունների ժամանակ պետք է ընտրություն կատարեն հօգուտ իրենց երկրի։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանը պետք է փրկեն հենց իր քաղաքացիները, որոնք այս ընտրություններում հրաշալի հնարավորություն ունեն իրենց երկրի օգտին քվեարկելու համար»,- լրագրողներին ասել է պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ով պետք է փրկի Հայաստանը։