
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Իրանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերման բանակցություններում դրական տեղաշարժ կա։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ։ Պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ առաջիկա օրերին հնարավոր է նման պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրական ազդակ է համարել այն, որ առաջին անգամ Իրանը համաձայնել է քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցերը։ Այնուհանդերձ, Ռուբիոն չի վստահեցրել, որ դրական ազդակը նշանակում է, թե ամերիկյան ժողովրդին եւ Սենատին ձեռնտու գործարքի կնքումը հաշված օրերի հարց է։