Քուվեյթն արտաքսում է իրանցի երկու դիվանագետներին

Քուվեյթի իշխանությունները պահանջել են, որ Իրանի դեսպանատան երկու աշխատակիցները 24 ժամվա ընթացքում լքեն երկիրը։ Որոշումը կայացվել է մայրաքաղաքի օդանավակայանին Իրանի հասցրած հարվածից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս տասնյակ մարդիկ ստացել են վիրավորումներ։

Քուվեյթի փոխարտգործնախարար Համադ Սուլեյման Ալ-Մաշաանը կանչել է Քուվեյթում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Համեդ Համիդ Յակուբի Ֆարային։

Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, Ալ-Մաշաանը «բողոքի պաշտոնական նոտա է հանձնել նրան՝ կապված իրանական շարունակվող հարձակումների հետ, ինչպես նաև ծանուցել է երկրում Իրանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թվաքանակը կրճատելու, իրանական դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու և 24 ժամվա ընթացքում երկիրը լքելու պահանջի մասին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *