Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18:00-ից, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) տեղի կունենա COP17-ի փակման համերգը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Սոնա Ռուբենյանը, Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Վահագն Հայրապետյանը, Yerevan Calling-ը և այլ արտիստներ։ Համերգը կեզրափակի համերգի հատուկ հյուր Տիգրան Համասյանը՝ MANIFESTE նախագծով։