«ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ չի վարվում` որպես իրավահավասար գործընկերոջ»․ Զախարովա

«ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ չի վարվում` որպես իրավահավասար գործընկերոջ»․ Զախարովա

ԱՄՆ-ն Հայաստանի հետ չի վարվում այնպես, ինչպես իրավահավասար գործընկերոջ հետ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի վերջին ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ և, համապատասխանաբար, կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում:

«Եկեք հարց տանք. արդյոք այդպե՞ս են վարվում իրավահավասար գործընկերոջ հետ։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը հավասարության մասին է… Դա չի սահմանափակվում միայն հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով և երդումներով։ Խոսքն իրականում միջազգային պայմանագրերում հարաբերությունների ձևակերպման մասին է», – ասել է Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից փաստաթղթերի փաթեթի գնահատման վերաբերյալ հարցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *