Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին վերանորոգել ռազմական տեխնիկան

Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կազմակերպել իր բանակի զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԾ) ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Ստորագրվել է մի ամբողջական ծրագիր, որը ներառում է զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում», – նշել է Շուգաևը։

Սա վերաբերում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող սարքավորումներին։

ՌՏՀԾ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ոչ միայն իր գործընկերներին առաջարկում է պատրաստի արտադրանք, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։

Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր Բաքվի կողմից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու ծրագրերի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *