Իրանը վճռականորեն հերքել է ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքներն այն մասին, թե Թեհրանը ձգտում է ֆիզիկապես ոչնչացնել ամերիկացի պաշտոնյաներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կատեգորիկ կերպով մերժել է Մարկո Ռուբիոյի հայտարարություններն այն մասին, թե Իրանը հնարավոր է մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի դեմ։ Նա այս պնդումներն անվանել է իրականությունը խեղաթյուրելու և սեփական գործողություններից ուշադրությունը շեղելու Վաշինգտոնի փորձերի հերթական օրինակը։
Իրանցի դիվանագետը նշել է, որ նման անհիմն մեղադրանքներն արտացոլում են սեփական վարքագիծն ուրիշներին վերագրելու մտածելակերպը։
«Ամեն ոք դիմացինին դատում է իր փչացածության աստիճանով»,- չորեքշաբթի օրը X սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաղային՝ ընդգծելով. «Զոհի կարգավիճակում հանդես գալու փորձերը չեն կարող սրբագրել այն դաժան ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք դուք իրագործել եք իրանական ազգի դեմ»։
Այսպիսով, Բաղային արձագանքել է Կոնգրեսում լսումների ժամանակ Ռուբիոյի արած հայտարարություններին, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պնդում էր, թե Իրանը մտադիր է հարվածներ հասցնել ԱՄՆ պաշտոնատար անձանց։