
Մարտունիում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո նախատեսում է մեկնել Մոսկվա։
Նա նշել է, որ այցի հնարավորությունը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի վերաբերյալ որոշ մանրամասներ նա ներկայացրել է իր ելույթում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ մտնել հակադրության կամ լեզվակռվի մեջ:
«Մենք չենք գործելու Ռուսաստանի շահերի դեմ, բայց նաև չենք գործելու մեր շահերի դեմ»,— նշել է նա։