Ցանկացած կրակոցի կամ ագրեսիայի պատասխանը կլինի հրթիռների և դրոնների համազարկը. Խամենեիի խորհրդական

Թեհրանը տա Միացյալ Նահանգներին թույլ չի չափազանցված պահանջներ ներկայացնել ո՛չ բանակցություններում, ո՛չ էլ հրադադարի գործընթացում։ Չորեքշաբթի X սոցիալական ցանցում նման հայտարարություններով է հանդես եկել Իրանի Նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ և Իսլամական հեղափոխության առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Ո՛չ բանակցություններում, ո՛չ էլ հրադադարի գործընթացում մենք թույլ չենք տա Ամերիկային չափազանցված պահանջներ ներկայացնել,- գրել է Ռեզային։- Ցանկացած կրակոցի կամ ագրեսիայի պատասխանը կլինի հրթիռների և անօդաչուների համազարկը։ Պատմությունը հետ չի շրջվի, իսկ ագրեսորը կպատժվի անհապաղ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *