«Չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ․ ազատվենք Ալիևի մարզպետից»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ․ ազատվենք Ալիևի մարզպետից»․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանը կարող է շատ լավ և արժանապատիվ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, նույնիսկ հարևանների հետ։ Մենք կարող ենք այնպես անել, որ Հայաստանը վերադարձնի հարգանքն այլ երկրների կողմից, թե չէ մեզ փայ-փայ են անելու իրար մեջ»,- Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Պրոբլեմը մեր ժողովրդի մեջ չէ, մեր պետության մեջ չէ, պրոբլեմը «խոզ խանձողի» մեջ է։ Բանաձևը շատ պարզ է․ չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ, չկա Նիկոլ՝ չկա պատերազմ, չկա ճգնաժամ, չկա ազգային նվաստացում։ Ուրեմն ազատվենք այդ չարիքից, ազատվենք Ալիևի մարզպետից»,- ընդգծել է Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *