
Հնդկաստանը Ֆրանսիային 114 Rafale բազմաթիրախային ռազմական կործանիչ ինքնաթիռներ ձեռք բերելու հայտ է ներկայացրել՝ իր ռազմաօդային ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 38,9 միլիարդ դոլար։ Հայտը Փարիզին Նյու-Դելիից ուղարկվել է մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում։ Գործարքի իրականացման պայմանները համաձայնեցվելու են 27 թվականին։
Նշենք, որ նախկին համանման գործարքներն էլ եթե հաշվի առնենք, որ հնդկական կողմը իր տրամադրության տակ կունենա 176 միավոր Rafale կործանիչներ։ Նշենք նաեւ, որ ներկայումս Հնդկաստանն իր զինված ուժերի մեծածավալ արդիականացման ծրագիր է իրականացնում։