ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե ո՛ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի տարածքային ամբողջականության վրա հարձակմանն ի պատասխան՝ «վատագայուն դեպքում»․ ինչպես գրում է «Коммерсантъ»-ը, այս մասին հայտարարել է ՌՌ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա կոչ է արել ընդունել ռուսական կողմի նախազգուշացումն «ամենայն լրջությամբ» և չփորձել ստուգել Ռուսաստանի վճռականությունը։

«Ռուսաստանի, նրա տարածքային ամբողջականության վրա հարձակումը ագրեսորների կողմից, այդ թվում՝ նրանց կողմից, ովքեր կարող են չունենալ միջուկային զենք, ամենավատ դեպքում կարող է հանգեցնել նրան, որ մենք պատասխանենք հարձակմանը նման զենքերով», – ասել է փոխնախարարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *