«Քաղաքացիներն ասում են` մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք վաճառում». Արարատ Միրզոյան

«Քաղաքացիներն ասում են` մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք վաճառում». Արարատ Միրզոյան

Այսօր Գավառում ընթացող հանրահավաքի ժամանակ ՔՊ-ական նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ասաց. «ՌԴ-ն հայտարարել է, որ փակում է մուտքը ռուսաստանյան շուկա հայաստանյան տարբեր ապրանքների համար: Ինձ համար անհասկանալի ու ոչ հիմնավոր են այս պատճառները, բայց վստահեցնում եմ, որ մենք շատ կառուցողական, գործընկերային մթնոլորտում կհարթենք այս խնդիրները մեր ռուս գործընկերների հետ: Բայց այս դրվագը հնարավորություն տվեց նոր կապեր հաստատելու: Կարող եմ ասել, որ միջազգային բազմաթիվ գործընկերներ` ԵՄ-ից արաբական երկրներ, նաև Թուրքիայում տարբեր բիզնես գործընկերներ հետաքրքրված են մեր արտադրությամբ:
     Էս պատմության մեջ մի հատ շատ այլ հետաքրքիր շերտ կա, տարբեր քաղաքացիներ մոտենում ու մի միտք են ասում` մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *