Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 65 անձ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկված թիրախային միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության բաժիններ են տեղափոխել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձի։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *