Սա ոչ թե սովորական, այլ ճակատագրական ընտրություն է և մեծ հաղթանակի սկիզբ․ Հանրապետության հրապարակում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։
«Այս հրապարակից այսօր հնչում է մեկ հիմնական ուղերձ՝ փոփոխությունները գալիս են, և մենք միասին դրանք դարձնելու ենք իրականություն»,- ավելացրեց նա։
Վարդևանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կառավարման ութ տարիներին արել են տված խոստումների ճիշտ հակառակը։
«Մարդկանց խոստացան լավ ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապալի Հայաստան, խոստացան հաղթանակներ, բերեցին պարտություններ, խոստացան սեր, բերեցին պառակտում ու ատելություն»,- ներկայացրեց նա։
Վարդևյանը շեշտեց, որ խորհրդարական ընտրությունները ճակատագրական են այն իմաստով, որ հունիսի 7-ին կա՛մ պահպանում ենք մեր ինքնությունը, պետականությունն ու արժեքները, կա՛մ՝ կորցնում այն ամենը, ինչ սերնդեսերունդ պահել-պահպանել ենք։