
«Ես այսօր մի զարմանալի բան էլ իմացա, Մարտունու թիվ 2 դպրոցում մի այսպիսի բան է տեղի ունեցել, մարզադահլիճի հատակը քանդելիս հայտնաբերվել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ: Ես առաջին անգամ եմ լսում, չգիտեմ` արդյոք իրավապահներն զբաղվել են այս հարցով, բայց սա, իսկապես, շատ կարևոր պատմություն է: Ովքե՞ր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են: Նույն մարդիկ են, որ այսօր հանդես են գալիս պատերազմի եռագլուխ կուսակցության ներքո… Նրանք ձեր ձայները լսում էին Սևանա լիճ, կամ պահում դպրոցների հատակի տակ»,- Գավառում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: