Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդումները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը։
Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ ձգձգվող էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է հինգշաբթի լույս գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։
-
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը կոչված է ստիպելու ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները, հայտնում է The Hill-ը։
-
Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը՝ «Հեզբոլլահ» շարժման կողմից հարվածների լիակատար դադարեցման պայմանով, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնի միջնորդությամբ երկու երկրների ներկայացուցիչների միջև կայացած բանակցություններից հետո։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնականներին վստահեցրել է, որ կհրաժարվի Իրանի հետ գործող հրադադարի ռեժիմից միայն այն դեպքում, եթե ամերիկացի զինծառայողներ զոհվեն, գրում է The Wall Street Journal-ը։