Ընտրությունների հարցում Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել․ Զախարովա

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է հունիսի 7-ին ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ՀՀ վարչապետ) Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը… շարադրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել», — գործակալությանն ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *