«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ

«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:

Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *