Հայկական ներմուծման նկատմամբ հնարավոր նոր միջոցները կախված կլինեն նրանից, թե արդյոք արտադրանքում սպառողի համար հնարավոր վտանգ կհայտնաբերվի, թե ոչ, համապատասխան հարցին պատասխանելով՝ ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե ինչ-որ բան գտնեն, ապա կընդունեն, եթե չգտնեն, ապա չեն ընդունի», – Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ասել է Օվերչուկը։